Հնչում է զեփյուռի երգը մեղմօրոր․․․ Դաշտերում, այգիներում զգացվում է բնության շունչը, որը գալիս է պարգևելով բոլորին երջանկության սերմեր և խորը վիշտ։ Այդ սերմերը ծլում են վշտի վրա առաջացնելով խորն արմատներ: Բուսնում է ծառը՝ լինելով երջանկության ավետաբեր և սիրո սկիզբ։ Սակայն եթե վշտի վրա ծլում են վախի սերմերը, այդ նույն վեհաչքնաղ ծառը դառնում է բոթաբեր․․․Թվում է, թե օրորվում ես քնքշօրոր զեփյուռի ելևէջների ներքո։ Սակայն վերջիվերջո զգում ես, որ ոչ թե օրորվում էիր, այլ թռչում հիշողություններումդ և վերապրում քո կյանքի բոլոր վայրկյանները։ Չգիտես, թռչում ես ծիծաղելով, թե լաց լինելով, կամ էլ գուցե ծիծաղն ու վախը ներդաշնակ են և ջութակի նման սիրտն են սկսում նվագել։ Թռչում ես, թռչում, մինչ թփերի միջից երևում է դրախտի երկիրը․․․
Եղի՛ր համարձակ, ոտքդ դի՛ր այդ հողին, և կսիրես բնությունը յուրովի։

