Պատուհանից քո որ նայես, կտեսնես մի ողջ աշխարհ՝ լի ժպտերես ծաղիկներով, որոնք կարծես մարդիկ լինեն ծիծաղելուց։Պարում են ծառերը քնքշաբար՝ զեփյուռի մեղմ և նրբերանգ ելևէջների ներքո, որոնք հողմի պես քշում-տանում են լարվածությունը, վիշտը, ցավը, թախիծը, թողնելով այս աշխարհին խաղաղության հետ մեկտեղ։ Երգում են անվերջ, երգում շարունակ, ծառին թառած այդ նուրբ էակները։ Քարոզում են աշխարհին լինել բարի, լինել ուրախ։ Սակայն հենց իրենք մի փոքրիկ վիշտ ունեն իրենց սրտերում՝ մի փոքրիկ վիշտ ահռելի, որ նստել է իրենց սրտերին և թողել միայն դատարկություն։
Եվ եկավ գարունը՝ ջերմորեն ողջունելով բոլորին։ Նա մեր սրտերը լցրեց ուրախությամբ և սիրով։

