Շառաչում էր գետը, իսկ թռչունները ծլվլում էին մեղմորեն։ Հնչում էր երգը բնության, ինչպես ջութակի մեղմ ելևէջները։ Թռչում էր արծիվն անծիր երկնքում, սեգ նայում էր երկրագնդին։ Կարծես այն մի փոքր գունդ լիներ իր սուր մագիլներում։ Կամ էլ երկրագունդը արծվի համար մի ժայռեղեն հսկա էր․․․

