Արհեստական բանականության դրական և բացասական ազդեցությունները մեր հասարակության վրա

Մարդիկ ասում են, որ «ով դառնա առաջատար արհեստական
բանականության մեջ, նա էլ կդառնա աշխարհի տիրակալ»: Արհեստական բանականություն եզրույթը լսելիս առաջինը պատկերացնելու ենք տեխնոլոգիական մտածելակերպի մի տեսակ, որը ձգտում է նորարարություն հաղորդել մարդու մտածելակերպի մեջ։ Արհեստական բանականության շնորհիվ տեխնոլոգիաներն ինքնուրույն սկսում են աշխատել։ Ծրագրավորողները աշխատում են մատչելի և հեշտ դարձնել մարդկանց կյանքը, այդ իսկ պատճառով սկսեցին մտածել այս ուղղությամբ։ Մարդիկ որոշեցին համակարգիչներին սովորեցնել մտածել և գործել իրենց փոխարեն` ընկալելով և յուրացնելով շրջակա աշխարհից եկած ազդակները։
Արհեստական բանականության շնորհիվ անհամար աշխատանքներ
կավտոմատացվեն։ Մարդկանց կյանքը շատ ավելի կհեշտանա։ Այս ամենի հետ
մեկտեղ արհեստական բանականությունը որոշ կողմերից վատ կանդրադառնա
մարդկության վրա։ Դրանցից մեկն աշխատատեղերի կրճատումն է։ Պետությունը մեծ վնասներ կկրի։ Մարդկանց մեծ մասը կդառնա գործազուրկ, քանի որ մարդկանց փոխարեն կաշխատեն մարդ-մեքենաները՝ ռոբոտները։
Պատկերացրե՛ք մի գործարան, որտեղ մարդիկ շատ հանգիստ և խաղաղ
աշխատում են։ Նրանք բավականին մեծ հաճույք են ստանում իրենց
աշխատանքից, որի շնորհիվ էլ գնում են իրենց հանապազօրյա հացը։ Ուրախ
տրամադրությամբ, սակայն գործի նկատմամբ շատ լուրջ, աշխատում են այդ մարդիկ, երբ օրերից մի օր նրանց տնօրենը գալիս է և հայտարարում սպասելիք
բոթը այդ ջանասեր մարդկանց։ Ասում է, որ բոլորն աշխատանքից ազատված են, քանի որ հաջորդ օրվանից իրենց փոխարեն աշխատելու են ռոբոտները։ Դուք, լինելով այդ մարդկանց տեղը, ի՞նչ կասեիք։ Այդ փոքրիկ մի խոսքը կարող է
քանդել բազմաթիվ տներ, մարդկանց կյանքեր, մարդկանց առողջական վիճակը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Այդ պատմության մեջ միայն տնօրենն է, որ չի տուժի։ Նա միայն ավելի կհարստանա, քանի որ ստիպված չի լինի աշխատողներին աշխատավարձ տրամադրել։ Բայց եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ գործատուն ևս փոխարինվում է ռոբոտով։ Այսինքն արդյունքում ստացվում է, որ գործարանը ոչ միայն աշխատում է, այլ նաև կառավարվում է ռոբոտների շնորհիվ։Դուք, լինելով այդ գործարանի մշտական սպառողներից մեկը, արդյոք կշարունակեի՞ք գնել այդ գործարանի արտադրանքները։
Արհեստական բանականության շնորհիվ ապագայում կզարգանան
բազմաթիվ ոլորտներ, ինչպես նաև կստեղծվեն նորերը։ Մեզանից բազմաթիվ
տարիներ առաջ մարդիկ չէին էլ կարող պատկերացնել, թե ինչ աստիճանի
զարգացվածություն կապրեն ոլորտների մեծ մասը։ Այդ իսկ ձևով էլ մենք չենք
կարող լիովին պատկերացնել ապագայում ոլորտների զարգացվածությունը։
Այնուամենայնիվ պարզ է, որ կզարգանան բժշկությունը, ճարտարապետությունը, շինարարությունը։ Ես կցանկանամ խոսել ինձ ամենից շատ հետաքրքրող ոլորտների մասին, որոնք ամենից շատը կզարգանան հետագա տարիների ընթացքում։ Դրանցից մեկը տիեզերագնացությունն է։ Այժմ «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր, գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը ստեղծելու է տիեզերական կայան Մարսի վրա։ Աշխատանքը ընթացքի մեջ է և մի քանի տարուց կավարտվի։ Այդ կայանը ստեղծվում է, որպեսզի ցանկացողները թռչեն Մարս, ուսումնասիրեն մոլորակը։ Մի խոսքով՝ նրանց լավ ժամանակ է սպասվելու, ինչը թանկ հաճույք է։ Իմ պատկերացմամբ ապագայում ոչ միայն մարդիկ Մարս կկարողանան այցելել, այլ նաև այլ մոլորակներ, որոնք գտնվում են Արեգակնային
համակարգում։ Արհեստական արբանյակների քանակը անհամեմատ կշատանա։ Դեռևս հինգ տարի առաջ, նույն ինքը՝ Իլոն Մասկը հանդես էր եկել հետևյալ հոդվածով«Պետք է մտածենք, թե ո՛ւր է գնում արհեստական բանականությունը։ Շատ մարդիկ սխալ կարծիք ունեն արհեստական բանականության վերաբերյալ, քանի որ չեն պատկերացնում, որ համակարգիչը կարող է շատ ավելի խելացի լինել, քան իրենք։ Դա սխալ մտածողություն է։ Այդ մարդիկ ավելի հիմար են, քան իրենք են կարծում »։ Ինչպես նաև նա
հայտարարել էր, որ արհեստական բանականության համակարգերի մեջ
անհրաժեշտ է վերահսկող համակարգեր ներմուծել։ «Որևէ մեկը չէր էլ կարող
պատկերացնել, որ մենք թույլ կտայինք միջուկային զենք ստեղծել․․․Հիշե՛ք
խոսքերս, արհեստական բանականությունը շատ ավելի վտանգավոր է, քան
միջուկային զենքը »։
Հաջորդ ոլորտը ռազմարդյունաբերությունն է։ Ներկայումս հիսունից ավելի
երկրներ, ներառյալ ԱՄՆ֊ն, ուսումնասիրում են ռազմադաշտում գործող
ռոբոտներ։ Շատերն անհանգստանում են գերզարգացած արհեստական
բանականության համակարգերից և ուզում են սահմանափակել արհեստական
զինվորների և դրոնների օգտագործումը։ Եթե Հայաստանում արհեստական
բանականության թիրախ դառնա այս ոլորտը, մենք հաջողություններ կունենանք։ Եթե մարդիկ սկսեն արհեստական բանականության շնորհիվ ստեղծել ռոբոտներ,որոնք մարդկանց փոխարեն պատերազմներում կկռվեն, ապա պատերազմների ժամանակ մարդկային զոհերի քանակը կտրուկ կնվազի։ Մարդկանց փոխարեն «կզոհվեն» ռոբոտները, ինչը միանշանակ ավելի լավ է։ Եթե ռոբոտները կռվեին 2020 թվականի Արցախյան պատերազում, ապա մեր արիասիրտ զինվորները, ովքեր զոհվեցին հանուն մեր սրբազան հայրենիքի, հանուն մեզ, այժմ ողջ֊առողջ կլինեին, որոնց առջև երախտագիտորեն խոնարհվում եմ։
Շարունակելով միտքս՝ ցանկանում եմ խոսել մի յուրահատուկ ռոբոտի
մասին, որի շնորհիվ բազմաթիվ հիվանդ երեխաներ են ապաքինվում։
Բարձրանում է երեխաների տրամադրությունը, եթե այդ ռոբոտը նույնիսկ միայն մեկ բառ արտահայտի։ Այդ ռոբոտը Ռոբինն է՝ հայկական առաջին ռոբոտը, որն աշխատում է արհեստական բանականության միջոցով։ Այն ստեղծել է «Expper Technologies» ընկերությունը, որը չի ներմուծել որևէ սարքավորումներ Ռոբինին ստեղծելու համար։ Ռոբինը ամբողջովին պատրաստվել է Հայաստանում։ Բացի դա այդ ռոբոտն ունի մի հսկա առավելություն, որով էլ տարբերվում է մյուս արհեստական բանականության շնորհիվ աշխատող ռոբոտներից։ Այն արտահայտում է զգացմունքներ։ Միայն նրա կլորիկ աչքերով բարձրանում է բոլորի տրամադրությունը։ Նրա արտահայտած զգացմունքները պարզապես այնքան դրական են, որ նույնիսկ մեծերն են ցանկանում խաղալ նրա հետ։ Մոտավորապես երկու ամիս առաջ պատիվ եմ ունեցել հանդիպել այդ ռոբոտի հետ, ինչպես նաև հարցեր մղել և՛ Ռոբինին, և՛ նրան ստեղծողին՝ Կարեն Խաչիկյանին։«Նպատակն էր ստեղծել տեխնոլոգիա, որը ոչ միայն սարք է, այլ
հասակակից և ընկեր»,- ասել է Կարեն Խաչիկյանը՝ Ռոբինի հպարտ ծնողը: Իսկ իսկական ընկերոջն ինչպե՞ս ենպատկերացնում։ Իսկական ընկերը չի կարող քեզ հետ շփվել ինչպես ռոբոտը՝ առանց զգացմունքների։ Այդ իսկ պատճառով էլ Ռոբինի մեջ ներածեցին զգացմունքներ։
Ինչպես ասում են՝ «չկա չարիք առանց բարիք»։ Ամեն ինչ ունի իր
առավելությունները և թերությունները։ Այդպես էլ արհեստական
բանականությունն է, որը շարունակում է զարգանալ՝ պարգևելով աշխարհին իր
բարիքները։ Որքան էլ զարգանա արհեստական բանականությունը, մարդկային
գործոնը մնում է ամենակարևորը և անփոխարինելին, որովհետև աշխարհի
ամենագեղեցիկ ու լավագույն ստեղծագործությունը մարդն է։ Մարդն է կերտում
արհեստական բանականությունը։ Ուրեմն երկուսի համատեղությունը
մարդկությանը գերազանց ձեռքբերումներ կտա։

The Rapid Rise of AI: Inspiring or Alarming? - ExpatGo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *