Հայրենիքս՝ Հայաստան,
Հայաստանս՝ տուն,
Տունս՝ քաղաք,
Քաղաքս՝ Երևան,
Երևանս՝ սիրված մայրաքաղաք,
Մայրաքաղաքս՝ ծննդավայր
Ծննդավայրս՝ Հայաստան:
Հայաստան դու լեռնաշխարհ,
Համեղ ծիրանի երկիր.
Փառքդ միշտ վեր է, անմահ
Փա՛ռք քեզ հայրենիք:
Թող եռագույնը երկնքում շողշողա
Անկախ երկիր դու Հայաստան:
Խնդրում եմ քեզ
Հայ մանուկ.
ՈՒր էլ լինես՝
Հայրենիքդ չմոռանաս:
Զինվորներդ կյանք կտան,
Քո փառքի համար:
Հայկական մրգեր,
Արևահամ մրգեր՝
Նուռ, ծիրան, հյութալի խնձոր:
Լեռների, գետերի, ձորերի աշխարհ,
Հին անունդ Նաիրի:
Մե՛նք ենք Հայաստանը,
Հայ ժողովուրդս:
